Կոտայքի մարզում մայիսի 27-ին ինքնասպանության փորձ է եղել։
Shamshyan.com-ի փոխանցմամբ, ժամը 23։00-ի սահմաններում Աբովյանի բժշկական կենտրոնից ոստիկանության Երևան քաղաքի վարչության օպերատիվ կառավարման կենտրոն ահազանգ է ստացվել, որ մարմնական վնասվածքներով իրենց մոտ է տեղափոխվել մի աղջիկ։
Ոստիկաններն ու քննիչները պարզել են, որ վիրավորը Կոտայքի մարզի բնակիչ՝ 21-ամյա Տ.Գ.-ն է, որը, ըստ բժիշկների հայտարարության, ի վիճակի չէ կատարվածի մասին բացատրություններ տալու։
Կայքի տեղեկություններով՝ աղջիկը ցած է նետվել 5-րդ հարկի պատշգամբից։
Քննիչի որոշմամբ նշանակվել են մի շարք փորձաքննություններ, այդ թվում՝ դատաբժշկական։





























