Վենեսուելայում ընտրությունների վերաբերյալ Եվրամիության դիրքորոշումը կապված է Բրյուսելի՝ ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփի վարչակազմի անկանխատեսելի քաղաքականությանն ակնհայտ ենթակայության հետ, հաղորդում է «ՌԻԱ Նովոստի»-ն:

Նախագահական ընտրությունները Վենեսուելայում տեղի են ունեցել մայիսի 20-ին: Ազգային ընտրական խորհրդի տվյալներով՝ երկրի գործող նախագահ Նիկոլաս Մադուրոն հաղթել է՝ ձայների 68 տոկոս առավելությամբ: Նա կնախագահի 2019-2025 թվականներին: ԵՄ-ն չի ճանաչել ընտրությունների արդյունքները: Երկուշաբթի ԵՄ անդամ-արկրների արտգործնախարարների խորհուրդը Վենեսուելայում միջազգային չափանիշներին համապատասխան նոր նախագահական ընտրությունների կոչ է արել եւ հայտարարել է նաեւ, որ մտադիր է լրացուցիչ նպատակային եւ հետադարձելի սահմանափակումներ կիրառել այդ երկրի դեմ:

«Վենեսուելան կրկնում է, որ Եվրոմիության ոչ մի ատյան, ոչ էլ նրա անդամ պետությունների որեւէ կառավարություն իրավաբանական իշխանություն կամ ավելի շատ բարոյական իրավունք չունի՝ ենեսուելական ժողովրդի կողմից իրենց ժողովրդավարական կամքի ազատ արտահայտմամբ կայացված որոշումները կասկածի տակ առնելու համար»,- նշվում է Վենեսուելայի արտաքին գործերի նախարարության՝  Twitter- ում հրապարակված հայտարարությունում:

Հայտարարության մեջ նշվում է, որ «Եվրամիությունը հաստատում է իր արտաքին գործերի խորհրդի ինտերվենցիոն եւ թշնամական դիրքորոշումը, որը Դոնալդ Թրամփի վարչակազմի՝ Վենեսուելայի նկատմամբ անկանխատեսելի արտաքին քաղաքականությանը ակնառու ենթակայության արդյունքն է»: