Այսուհետ, ընտանեկան նպաստի կանխիկ տրամադրման գործընթացում, մասնավորապես, ապօրինի կամ անհասցե կարգով գումարների պահման հետ կապված խնդիրների, մտահոգությունների եւ իրողությունների հայտնաբերման դեպքում կարող եք զանգահարել հետեւյալ +374 55 41 19 11 հեռախոսահամարով: Այս մասին հաղորդագրություն է տարածել ՀՀ աշխատանքի եւ սոցիալական հարցերի նախարարությունը:
«Խնդրում ենք տրամադրել հասցեական եւ ճշգրիտ տեղեկատվություն: Հավաստիացնում ենք, որ յուրաքանչյուր դեպք մանրամասն ուսումնասիրելուց հետո կտրվեն համապատասխան ցուցումներ ու հրահանգներ»,-ասված է հաղորդագրության մեջ:



























