Երեւանի հիմնադրման 2800-ամյակի հոբելյանական միջոցառումների շրջանակում Կ.Դեմիրճյանի անվան Երեւանի մետրոպոլիտենում գործարկվել է հայկական ավանդական զարդանախշերով ձևավորված շարժակազմ: Այս մասին տեղեկանում ենք Երեւանի քաղաքապետարանի տեղեկատվության եւ հասարակայնության հետ կապերի վարչությունից:
Տոնական շարժակազմի առաջին երթի մեկնարկը տրվել է մետրոպոլիտենի «Գարեգին Նժդեհ» կայարանից՝ ազգային երգերի ու պարերի ներքո, «Կարին» համույթի մասնակցությամբ:
Հիշեցնենք, որ «Երեւան 2800» հիմնական տոնական միջոցառումներն այս տարի կանցկացվեն սեպտեմբերի 29-30-ը:



























