Ֆրանսիայի նախագահ Էմանուել Մակրոնը աշխարհի խոշորագույն տնտեսական տերություններին կոչ է արել բանակցություններ սկսել Առեւտրի համաշխարհային կազմակերպությունում բարեփոխումների վերաբերյալ` առեւտրային պատերազմներում ընթացիկ լարվածության տարածումը կանխելու համար, հաղորդում է Reuters-ը:
«Խոսքը գլոբալ մրցակցության կանոնների ամբողջական թարմացման մասին է», - ասել է Մակրոնը` հավելելով, որ առեւտրային պատերազմում բոլոր կողմերն են պարտվում:
Նա առաջարկել է բանակցություններ սկսել ԵՄ-ի, ԱՄՆ-ի, Չինաստանի եւ Ճապոնիայի հետ, որպեսզի տարվա վերջում Արգենտինայում G-20-ի հաջորդ հանդիպման ճանապարհային քարտեզը կազմեն:





























