Հյուսիսային Կորեա կատարած այցի ժամանակ ՌԴ արտգործնախարար Սերգեյ Լավրովը ԿԺԴՀ ղեկավար Կիմ Չեն Ընին «գաղտնիքների» համար արկղիկ է նվիրել, հաղորդում է «ՌԻԱ Նովոստի»-ն:
Սերգեյ Լավրովը նվերը հանձնել է, երբ նրանք դուրս են եկել բանակցությունների սենյակից: «Հուսով եմ՝ այն Ձեզ դուր է գալիս»,- ասել է Լավրովը:
ՌԴ նախարարը նաեւ պատմել է նվերի նշանակության մասին: «Սա բանալին է, այստեղ կարելի է նույնիսկ գաղտնի բաներ պահել»,- կատակել է Լավրովը:




























