Հունվարի 20-ին, ժամը 15.30-ին, ոստիկանության Քանաքեռ-Զեյթունի բաժնում ահազանգ է ստացվել, որ Գոգոլի նրբանցքի տներից մեկի վրա հարձակում է կատարվել:
Ինչպես NEWS.am-ը տեղեկանում է ոստիկանության մամուլի ծառայությունից, պարզվել է, որ նույն օրը, ժամը 15.10-ին, ոմն Սամվել եւ երկու անհայտ անձինք մուտք են գործել նշված տուն, վիճաբանել տանտիրոջ` 50-ամյա Ռաֆիկ Մ.-ի հետ, ձեռքերով եւ ոտքերով հարվածել նրան եւ ընտանիքի անդամներին, ապա «ՎԱԶ-2121» մակնիշի ավտոմեքենայով դիմել փախուստի:
Ոստիկանների ձեռնարկած միջոցառումների արդյունքում 30-ամյա Սամվել Հ.-ն նույն օրը, ժամը 17.00-ին, ներկայացել է բաժին:
Պարզվել է, որ նրա հանցակիցները 21-ամյա Արմեն Հ.-ն եւ 30-ամյա Գեւորգ Ս.-ն են, ովքեր նույն օրը ներկայացել են բաժին:
Կատարվում է նախաքննություն:





























