ԱՄՆ կողմից ալյումինի մաքսատուրքերի սահմանումը չի ազդի Մեքսիկայի շուկայի վրա։ Այսպիսի կարծիք է հայտնել Ալյումինի արդյունաբերության ազգային պալատի ղեկավար Ռամոն Բելտրան Արելյանոն Televisa հեռուստաալիքի հետ հարցազրույցում, փոխանցում է ՏԱՍՍ–ը։

«Մեքսիկայի շուկան վնաս  չի կրի դրանից։ Մեզ պետք չէ վախենալ, երբ կսահմանվեն պողպատի ու ալյումինի մաքսատուրքերը»,–ասել է նա։

Նրա խոսքով՝ ԱՄՆ որոշումը կբերի նրան, որ ամերիկյան գնորդների համար 150 անուն ալյումինից պատրաստվող ապրանքները 10 տոկոսով ավելի թանկ կարժենան. «ԱՄՆ ընկերությունները, որոնք այսօր մեզանից գնում են այդ ապրանքները, կշարունակեն դա անել, քանի որ մենք նրանց անհրաժեշտ ենք մեր աշխատանքի որակի պատճառով»,–հավելել է Արելյանոն։

Մեքսիկայում աշխատում են շուրջ 200 ձեռնարկություններ, որոնք զբաղվում են ալյումինից ապրանքների թողարկմամբ։ Տարեկան նրանք ԱՄՆ–ին մատակարարում են շուրջ 350 հազար տոննա ապրանք այդ մետաղից։

ԱՄՆ–ն հինգշաբթի հայտարարել էր հունիսի 1-ից  Կանադայից, Մեքսիկայից եւ ԵՄ–ից ներկրվող պողպատի ու ալյումինի սահմանման մասին։ Վաշինթոնի գործողություններին ի պխատասխան Մեխիկոն հայտարարել էր նմանատիպ գործողությունների դիմելու մասին։