Չինաստանի իշխանությունները որոշել են հուլիսի 1-ից նվազեցնել ժողովրդական սպառման 1,4 հազար ապրանքների ներմուծման մաքսատուրքերը, սակագների միջին մակարդակը կկրճատվի 15,5 տոկոսից մինչեւ 6,9 տոկոս: «Ռիա Նովոստի»-ի փոխանցմամբ՝ այս մասին նշված է Չինաստանի պետական խորհրդի հրապարակած փաստաթղթում:
Ըստ ԱՀԿ ստանդարտներ՝ այսպես կոչված, առեւտրում առավելագույն բարենպաստության ռեժիմի (MFN) շրջանակում նվազումը կառնչվի լայն սպառման ապրանքներին: Ի թիվս այլոց, 210 ապրանքների համար կվերացվեն MFN-ի ժամանակվոր սակագները:
Հաղորդվում է, որ մաքսատուրքերի նվազեցումը բարենպաստ է Չինաստանի հրապարակայնության քաղաքականության առաջմղման համար եւ Պեկինի խոստացած արտասահմանյան ապրանքների համար չինական շուկաների հասանելիության դյուրացման իրականացման կարեւոր միջոցառումներից մեկն է:
Ինչպես սպասվում է, հագուստի, կոշիկի, գլխարկների, խոհանոցային պարագաների, սպորտային ապրանքների միջին սակագնային տոկոսադրույքը կնվազի 15,9 տոկոսից մինչեւ 7,1 տոկոս, կենցաղային տեխնիկայի համար, մասնավորապես լվացքի մեքենաների եւ սառնարանների՝ 20,5 տոկոսից մինչեւ 8 տոկոս, կենցաղային քիմիայի եւ կոսմետիկայի մաքսատուրքերը կնվազեն 8,4 տոկոսից մինչեւ 2,9 տոկոս:
Նվազումը տեղի է ունենում Չինաստանի եւ ԱՄՆ-ի միջեւ առեւտրային վեճի սրման ֆոնին, երբ Սպիտակ տունը հայտնել էր, որ հունիսի 15-ից ԱՄՆ-ն կհրապարակի Չինաստանից ապրանքների վերջնական ցուցակը, որոնք ենթակա են 25 տոկոս մաքսատուրքի հարկման: Սակագները ուժի մեջ կմտնեն ցուցակի հրապարակումից կարճ ժամանակ անց:





























