Ամերիկյան ռեժիսոր Քվենտին Տարանտինոն կստանա ֆրանսիական պատվավոր «Սեզար» մրցանակը կինեմատոգրաֆիայի մեջ իր ունեցած ավանդի համար: «Սեզարի» նախագահ Ալեն Թերզյանը հայտարարել է, որ ռեժիսորը համաշխարհային մասշտաբի մեծ արվեստագետ է:
Հիշեցնենք, որ 2011-ին «Սեզարը» կանցկացվի 36-րդ անգամ: Արարողության նախագահ է նշանակվել դերասանուհի Ջոդի Ֆոսթերը, որը կկայանա փետրվարի 25-ին:
Պատվավոր մրցանակի դափնեկիրների շարքում կարելի է հիշեր Դասթին Հոֆմանին, Մերիլ Սթրիփին, Հարիսոն Ֆորդին, Ուիլ Սմիթին, Սթիվեն Սփիլբերգին եւ Սիլվեստր Ստալոնեին:





























