Շանհայի ֆյուչերսային բորսայի (SHFE) կողմից հսկվող նիկելի պաշարները այս շաբաթ անկումը շարունակել են եւ նվազել մինչեւ 2015 թվականի նոյեմբերի նվազագույն ծավալ, փոխանցում է «Ինտերֆաքսը»:

Առեւտրային հարթակի տվյալներով՝ ուրբաթ մետաղի պաշարը կազմել է 31,216 հազար տոննա՝ մեկ շաբաթում նվազելով 1,07 հազար տոննայով (3,3 տոկոսով):

Ցինկի պաշարների նվազումը գրանցվել է անընդմեջ 10-րդ շաբաթվա արդյունքներով, որի հետեւանքով նվազել է հունվարի 18-ի մինչեւ ամենացածր ցուցանիշ: Ուրբաթ ցինկի ծավալը կազմել է 79,353 հազար տոննա՝ անցած շաբաթ կրճատվելով 1,057 հազար տոննայով (1,3 տոկոս):

Կապարի պաշարը նվազել է 13,5 տոկոսով՝ մինչեւ 10,967 հազար տոննա, ինչը 2016 թվականի փետրվարի նվազագույն ցուցանիշն է:

Ալյումինի պաշարների ծավալը նվազել է 0,1 տոկոսով եւ կազմել 972,707 հազար տոննա:

Միեւնույն ժամանակ SHFE-ում պղնձի պաշարներն աճել են 1,4 տոկոսով՝ մինչեւ 272,254 հազար տոննա, անագի՝ 3,2 տոկոսով, մինչեւ 7,072 հազար տոննա:

Շաբաթվա ընթացքում ոսկու պաշարների ծավալն անփոփոխ է մնացել՝ 1,182 տոննա, արծաթինն աճել է 1,4 տոկոսով՝ հասնելով 1 մլն 344,884 հազար կիլոգրամի:

Լոնդոնի մետաղների բորսայի (LME) կողմից հսկվող նիկելի պաշարներն ուրբաթ շարունակել են անկումը՝ անընդմեջ 19-րդ սեսիայի արդյունքներով, ինչը տեղի չէր ունեցել 2010 թվականի հուլիսից: Դրա ծավալը մեկ օրում նվազել է 1 տոկոսով՝ մինչեւ 287,646 հազար տոննա:

Ուրբաթ LME-ում նիկելի գինը աննշան է փոխվել (տոննայի դիմաց 15,19 հազար դոլար), իսկ շաբաթվա սկզբից այն աճել է 2,8 տոկոսով: Այսպիսով, մետաղը թանկանում է 5-րդ շաբաթվա արդյունքներով, ինչը սեպտեմբերից սկսած ամենաերկարատեւ ժամանակահատվածն է, նշում է Bloomberg-ը:

Շանհայում նիկելը թանկացել է մինչեւ ռեկորդային նիշ: Ուրբաթ գները բարձրացել են 4,5 տոկոսով՝ տոննայի դիմաց մինչեւ 120 հազար յուան: