ՀՀ արտաքին գործերի նախարարության գործունեության համար 2017 թվականին հատկացվել է 14.5 մլրդ դրամ, իրականացվել են բոլոր նախատեսված ծրագրերը: ՀՀ Ազգային ժողովում 2017 թվականի բյուջեի կատարողականի քննարկման ժամանակ այս մասին հայտարարել է Հայաստանի արտգործնախարար Զոհրաբ Մնացականյանը:
Նրա խոսքով՝ հատկացված միջոցներով 16 ծրագիր է իրականացվել, խնայվել է 120 միլիոն, խնայված միջոցները վերադարձվել են բյուջե: Հիմնական ծրագրերն էին արտաքին գործերի նախարարության աշխատակազմի, դեսպանատների եւ դիվանագիտական ներկայացուցչությունների աշխատանքը, անդամավճարները, գրականության հրատարակումը: Գործուղումների համար ծախսվել է 242.7 միլիոն, 53 տոկոսը՝ ավելի քան 300 գործուղման համար:
Հայաստանը 96 կազմակերպության անդամ է: Ներդրումներն ավելի քան 2 մլրդ դրամ են կազմել (շուրջ 4 մլն դոլար): Այս մասով պարտքը 1,4 մլն դոլար է կազմում՝ ԱՄԿ, ԱՀԿ, UNIDO: Երկիրը ոչ մի տեղ ձայնի իրավունքից զրկված չէ: Ըստ նախարարի՝ պարտքերը կապված են անկախության առաջին տարիների հետ, երբ չափը հաշվարկվում էր ԽՍՀՄ օրինակով եւ չէր արտացոլում երկրի իրական հնարավորությունները: «Ես շատ ուրախ եմ, որ, չնայած համեստ միջոցներին, արտաքին գործերի նախարարությունը լուծել է բոլոր դրված խնդիրները»,- արձանագրել է նախարարը:
Պատասխանելով հարցին՝ արդյո՛ք դիվանագետները չեն կարող ավելի շատ խնայել պետական գումարներից, նախարարը նշեց, որ դեսպանները համեստ են ապրում:
2017 թվականին Հայաստանի անդամավճարները միջազգային կազմակերպություններին 4 մլն դրամ են կազմել

Հասանելի է
русскийՊատմություն
Տեղադրություն




























