Semur & Co ընկերությունը հավատարիմ մնալով իր կարգախոսին ՝ «Հուսալի եւ ամուր տանիք ապագա սերունդներին», երեխաների միջազգային օրը դարձրեց էլ ավելի գունավոր:

Արդեն երկորդ անգամ է ինչ կազմակերպվում է «Մեկ տանիքի տակ» խորագիրը կրող միջոցառումը, որի նպատակն է երեխաների պաշտպանության օրը դրաձնել հիշարժան եւ փոքրիկներին լավ ժամանակ պարգեւել:

«Նկարիր տուն, որը կունենա ամենագեղեցիկ տանիքը, ամենագունեղ թիթեղներով»,-այս պարզ ու հասարակ պահանջով էլ երեխաները սկսեցին նկարել:  Գրեթե մեկ ժամ ակտիվ ստեղծագործական ընթացքից հետո մրցույթին մասնակից ներկա երեխաները քվերակեցին` իրենց հավանած նկարի օգտին, այդպիսով որոշելով մրցույթի հաղթողին:

Մի քանի տասնյակ երեխաների նկարներից երեք ամենասիրվածները արժանացան հատուկ նվերների, սակայն մյուս փոքրիկներն էլ անմասն չմնացին: Semur & Co-ն  նրանց եւս խրախուսական նվերների արժանացրեց:

Շինարարական արդյունաբերության ամանախոշոր ընկերություններից մեկը  մշտապես ուշադրության է արժանացնում մեր փոքրիկներին եւ նրանց  համար հատուկ օրերը դարձնում էլ ավելի գունավոր:

Semur & Co-ն եւս մեկ անգամ շնորհավորում է բոլոր փոքրիկների տոնը մաղթելով՝ խաղախ մանկություն, ամուր ընտանիք ու տանիք: