Բրիտանիան շաբաթ նշում է Եղիսաբեթ II-ի պաշտոնական թագադրման 65-ամյակը: Այս օրվան նվիրված նշանակալի միջոցառումներ չեն նախատեսվում, հաղորդում է ՏԱՍՍ-ը:

Արարողությունը, որը խորհրդանշում էր միապետի կողմից բարձրագույն իշխանության ընդունումը, կայացել է 1953 թվականի հունիսի 2-ին Վեսթմինստերի աբբայությունում ավելի քան 8 հազար հյուրերի ներկայությամբ: Եղիսաբեթը 39-րդ միապետն է, որը թագադրվել է այս լոնդոնյան տաճարում: Առաջիններից Ուիլյամ I Նվաճողն էր (1028-1087):

2017 թվականի փետրվարի 6-ին Եղիսաբեթը նշեց իր գահակալության 65-ամյակը, դառնալով պատմության մեջ առաջին բրիտանական միապետը, որին հաջողվել է նշել այս ամսաթիվը, որը կոչվում է «շափյուղային» հոբելյան: Իսկ այս տարվա ապրիլի 21-ին նա նշեց իր ծննդյան 92-րդ տարեդարձը, ավելի ամրապնդելով իր դիրքերը  որպես պատմության մեջ ամենաերկարակյաց բրիտանական միապետ: