Միացյալ Նահանգների նախագահ Դոնալդ Թրամփը Կոնգրեսի Սենատում իր դեմոկրատ քաղաքական ընդդիմախոսներին  կրկին քննադատել է, քանի որ նրանք դանդաղեցնում են վարչակազմում առանցքային պաշտոնների համար իր առաջադրած թեկնածուների հաստատման գործընթացը:

«Ժամանակն է, որ Սենատում դեմոկրատները դադարեն ընդդիմանալ ամերիկյան ժողովրդի կամքին,- շաբաթ քաղաքացիներին ուղղված ամենշաբաթյա ռադիոուղերձում ասել է նա: Ամենաառաջին օրվանից դեմոկրտանրեը Սենատում անամոթաբար խոչընդոտել են հարյուրավոր տաղանդավոր կանանց եւ տղամարդկանց հաստատման գործընթացին, որոնք ցանկանում են գալ Վաշինգթոն եւ ծառայել իրենց երկրին: Ներկայումս իմ կողմից տարբեր պաշտոններում առաջադրված ավելի քան 300 թեկնածուներ դեռ սպասում են հաստատմանը»:

Ամերիկայի առաջնորդի խոսքով, դեմոկրատ սենատորները «արգելափակում են նաեւ սահմանի պաշտպանությունը ամրապնդելու միջոցառումների ընդունումը»: «Նրանք դա անում են երկու պատճառներով. առաջին հերթին, նրանց համար միեւնույն է  թե քանի անօրինական ներգաղթյալներ կհատեն սահմանը: Երկրորդ, նրանք վախենում են, որ այդ միջոցառումների իրականացման արդյունքում իմ եւ հանրապետականների ժողովրդականությունը կաճի», - ավելացրել էց Թրամփը: