ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը հայտարարել է, որ իրեն չի վախեցնում առեւտրային պատերազմների հեռանկարը դաշնակիցների՝ մասնավորապես, Եվրամիության, Կանադայի եւ Մեքսիկայի հետ պողպատյա եւ ալյումինե ապրանքների ներկրման համար սահմանված մաքսատուքրերի պատճառով, փոխանցում է ՏԱՍՍ-ը։

«Երբ ձեր արտաքին առեւտրի դեֆիցիտը տարեկան կազմում է գրեթե 800 մլրդ դոլար, դուք չեք կարող ձեզ թույլ տալ պարտվել առեւտրային պատերազմում։ Երկար տարիներ ԱՄՆ-ի հաշվին օգուտներ են ստացել այլ երկրներ, եկել է խելոքանալու ժամանակը»,-գրել է նա իր թվիթերյան էջում։

Մայիսի 31-ին ԱՄՆ առեւտրի նախարար Ուիլբուր Ռոսը հայտնել է հունիսի 1-ից ԵՄ երկրներից, Կանադայից եւ Մեքսիկայից ներկրվող պողպատյա եւ ալյումինե ապրանքների համար 25 եւ 10 տոկոս մաքսատուրք սահմանելու Թրամփի որոշման մասին։