Մեծ Բրիտանիան Brexit-ի քաղաքականության հարցով նոր առաջարկներով հանդես կգա ԵՄ առաջիկա գագաթնաժողովին՝ նախապես դրանք հրապարակելով։ Այս մասին հայտարարել է Մեծ Բրիտանիայի ներքին գործերի նախարար Սաջիդ Ջավիդը, փոխանցում է ՏԱՍՍ-ը։
«Ես բացարձակապես վստահ եմ, որ երբ մոտենա գագաթնաժողովի ժամանակը, վարչապետ Թերեզա Մեյը կունենա հրաշալի առաջարկների շարք, եւ որ դրանք դրական արձագանք կստանան Եվրոպայի մեր գործընկերների մոտ»,-ասել է նա։
Ջավիդի խոսքով, այդ առաջարկները ամբողջությամբ կհամապատասխանեն Մեյի նախկին հայտարարություններում նախանշված ուղուն։ ՆԳՆ ղեկավարը վստահություն է հայտնել նաեւ, որ մինչ գագաթնաժողովը այդ առաջարկներով ծրագրային փաստաթուղթը կհրապարակվի։





























