Բունդեսթագում ձախակողմյան «Գերմանիայի համար այլընտրանք» կուսակցության համանախագահ Ալեքսանդր Գաուլանդը ստիպված է եղել մինչեւ ոստիկանության բաժանմունք հասնել լողի «շորտով» այն բանից հետո, երբ անհայտ անձը Պոստդամի Հայլիգեր լճի ափից գողացել է նրա հագուստը, հայտնում է Markische Allgemeine թերթը։

Պարբերականի տվյալներով, կողոպուտը տեղի է ունեցել նախորդ շաբաթ, քանի դեռ Գաուլանդը լողացել է լճում։ Քաղաքական գործիչը պարբերականի հետ զրույցում հաստատել է կողոպուտի փաստը. «Ինչ–որ մեկը գողացել է իմ իրերը, քանի դեռ ես ջրում էի։ Ամենակարեւորը բանալին է եղել»,–ասել է նա՝ հավելելով, որ գողության պատճառով ստիպված է եղել տան ամբողջ կողպեքների համակարգը փոխել։ Հայլիգեր լճի ափը, որտեղ տեղի է ունեցել միջադեպը, գտնվում է Գաուլանդի բնակարանի կողքին։

Քաղաքական գործչի խոսքով, ականատեսները պատմել են նրան, որ գողերը գողության պահին բղավել են, որ «նացիստների համար այստեղ տեղ չկա լողալու համար»։

Ավելի վաղ Գաուլանդն իր ելույթներից մեկում նշել էր, որ «Հիտլերը եւ նացիստները միայն մութ բիծ են Գերմանիայի ավելի քան հազարամյակների հաջող պատմության ֆոնին»։ Այս խոսքերի համար նրան մեղադրել են նացիստների հանցագործությունները նվազեցնելու մեջ։