ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփն անհամբերությամբ սպասում է «անարդար առեւտրային գործարքների շտկվելուն» «Մեծ յոթնյակի» ամենամյա գագաթնաժողովին։ Թրամփի թվիթը վկայում է այն մասին, որ նա, ըստ ամենայնի, մտադիր չէ զիջումների գնալ. «Եթե դա տեղի չունենա, մենք դուրս կգանք (համաձայնագրից), որն ավելի լավ է»,–գրել է նա իր թվիթերյան էջում։

Նշենք, որ ԱՄՆ–ի ու ԵՄ–ի համաձայնագիրը լավագույն ժամանակները չեն ապրում պողպատի ու ալյումինի համար մաքսատուրքեր սահամնելու Թրամփի որոշման ֆոնին։ բացի այդ, ԱՄն–ն դուրս է եկել Իրանի միջուկային համաձայնագրից՝ հայտարարելով պատժամիջոցների վերականգնման մասին։ Այս որոշումը կազդի եվրոպական ընկերությունների վրա, որոնք Իրանում բիզնեսով են զբաղվում։