Սիրիայում ԱՄՆ ներկայության ժամկետները կախված կլինեն մի շարք գործոններից, այդ թվում՝ հետկոնֆլիկտային կայունությունից։ Այս մասին հայտարարել է Պենտագոնի ղեկավար Ջեյմս Մետիսը՝ հանդես գալով ՆԱՏՕ անդամ երկրների պաշտպանության նախարարների աշխատանքային հանդիպման արդյունքների ամփոփման մամուլի ասուլիսում, փոխանցում է ՏԱՍՍ–ը։
«Մենք դեռեւս պայքար ենք վարում «Իսլամական պետության խալիֆայության» դեմ, սա դեռ ավարտված չէ, այդ պայքարը շարունակվում է։ Մենք, անկասկած, հետագայում էլ ՄԱԿ մանդատի կիրառումը։ Քանի դեռ ԻՊ–ն շարունակում է սպառնալիք ներկայացնել, մենք կհետեւենք դրան։
Չի կարելի հեռանալ եւ թույլ տալ նրանց վերադառնալ։ Այս բոլոր գործոնները պետք է հաշվի առնվեն, երբ մենք դիտարկում ենք հարցը, թե որքան ենք Սիրիայում գտնվելու»,–ասել է Մետիսը։
Նա հավաստիացրել է, որ Վաշինգթոնը ակնկալում է սիրիական հակամարտության վերջնական կարգավորումը քաղաքական, եւ ոչ թե ռազմական ճանապարհով։





























