Անհրաժեշտ է համաձայնության հասնել ոչ միայն Հյուսիսային Կորեայի ապամիջուկայնացման հարցում, այլեւ ամբողջ Հյուսիսարեւելյան Ասիայում խաղաղության եւ կայունության համակարգի կազմակերպման, լրագրողներին ասել է ՌԴ ԱԳ նախարար Սերգեյ Լավրովը, փոխանցում է ՏԱՍՍ-ը

«Եզրափակիչ փուլում անհրաժեշտ է համաձայնության հասնել ոչ միայն Կորեական թերակղզում խաղաղության, նրա ապամիջուկայնացման հարցում, այլեւ ամբողջ Հյուսիսարեւելյան Ասիայում խաղաղության եւ կայունության համակարգի կազմակերպման, ինչն էլ, ըստ էության, կներկայացնեին նրանք, ովքեր հիմա մասնակցում են՝ երկու Կորեաները եւ Միացյալ Նահանգները»,- ասել է նա:

Լավրովը հավելել է, որ ամերիկա-հյուսիսկորեական գագաթնաժողովում կքննարկվի նաեւ Հարավային եւ Հյուսիսային Կորեաների խաղաղ պայմանագրի հարցը: «Այնպես որ, ամեն ինչ ընթանում է ռուս-չինական «ճանապարհային քարտեզի» տրամաբանությամբ»,- ասել է Լավրովը:

«Առաջին փուլը հռետորաբանությունից հրաժարումն է, նրանք (ԱՄՆ-ն, Հյուսիսային Կորեան, Հարավային կորեան), ավելի կամ պակաս, անում են, իհարկե լինում են ռեցիդիվներ, սակայն դա չի խանգարում գագաթնաժողովի նախապատրաստմանը»,- ասել է նա: