«Յոթնյակի խումբ» Ռուսաստանին վերադարձնելը եւ «ութնյակի» (G8) ձեւաչափի վերականգնումը զիջում կդառնան, որը կարող է ցուցադրել Արեւմուտքի թուլությունը: Այս մասին հայտարարել է Նորվեգիայի վարչապետ Էռնա Սուլբերգը, որը G7 գագաթնաժողովին որպես հյուր է մասնակցում, փոխանցում է ՏԱՍՍ-ը՝ վկայակոչելով Նորվեգական հեռագրական բյուրոյին:
«Աշխարհում այսօր ընթացող շատ հակամարտություններում Ռուսաստանը կարեւոր խաղացող է, եւ կարեւոր է, որ նա մեզ հետ միասին մասնակցի, օրինակ, Սիրիայի համար որոշումների որոնմանը: Միաժամանկ, G8 ձեւաչափի վերածնմամբ մենք վտանգում ենք Ռուսաստանի մոտ տպավորություն ստեղծել, որ Արեւմուտքը զիջումների է գնում,- կարծում է Սուլբերգը: - Եթե արեւմտյան երկրներին տոկունությունը չի բավականացնում, բանը հասնում է հակազդեցությանը, սա վատ ազդակ է: Անհրաժեշտ տոկունություն դրսեւորելը, հնարավոր է, ժողովրդավարական ռեժիմների համար ամենադժվարն է այնպիսի երկրներում, ինչպիսին մերն է»:
Ուրբաթ ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը հանդես էր եկել «Յոթնյակի խմբին» Ռուսաստանին կրկին միավորելու օգտին: Նրա կարծիքով՝ ՌԴ-ն «հանդիպմանը պետք է ներկա լինի որպես մասնակից»:





























