հաղորդավար Վիլեն Գայֆեջյանի իրավաբան Վահե Գրիգորյանի կողմից՝ իրեն առևանգելու փորձի վերաբերյալ Մասիսի բաժնում տված հաղորդման հիման վրա նախապատրաստված նյութերով ՀՀ Արարատի մարզի դատախազությունում ՀՀ քրեական օրենսգրքի 34-131-րդ հոդվածի 1-ին մասով նախատեսված հանցագործության հատկանիշներով հարուցվել է քրեական գործ: Այդ մասին հայտնել է  գլխավոր դատախազի խորհրդական Գոռ Աբրահամյանը։

Դատախազի որոշմամբ՝ Վահե Գրիգորյանը ճանաչվել է տուժող:

Ձեռնարկված օպերատիվ- հետախուզական միջոցառումների արդյունքում դեպքի վայրից ստացվել է տեսագրող սարքի միջոցով իրականացված տեսագրությունը:

Նախաքննություն իրականացնելու համար քրեական գործն ուղարկվել է ՀՀ ՔԿ Արարատի մարզային քննչական վարչության Մասիսի քննչական բաժին:

Ավելի վաղ NEWS.am-ը հայտնել էր, որ այս գիշեր փորձել են առեւանգել SOS ծրագրի հաղորդավար Վիլեն Գայֆեջյանի փաստաբան Վահե Գրիգորյանին:

Այս առնչությամբ, SOS-ի ֆեյսբուքյան էջում գրված է. «Մասիսի քաղաքապետի աջակիցներից մեկի կողմից փորձ է կատարվել առեւանգել SOS-ի հաղորդավար Վիլեն Գայֆեջյանի փաստաբան, Վահե Գրիգորյանին։ Ոստիկանությանը տեղեկացվել է դեպքի մասին։ Առեւանգելու փորձ կատարողին, հրաման տվողին հորդորում ենք շուտափույթ գլուխը մտցնել սառը ջրի մեջ ու թռնել, թռնել ինչքան հնարավոր է հեռու ու բարձր»։