Թբիլիսիի Խորավա փողոցում դեռահասների սպանության գործով երկու ժամ տեւած հարցաքննությունից հետո ոստիկանությունը ձերբակալել է  դատախազության նախկին բարձրաստիճան պաշտոնյա Միրզա Սուբելիանիին: Այս մասին այսօր ճեպազրույցի ժամանակ հայտնել է Վրաստանի ՆԳ փոխնախարար Նաթիա Մեզվրիշվիլին, փոխանցում է «Նովոստի-Գրուզիան»:

Սուբելիանիին մեղադրում են վկայի, տուժողի, փորձագետի կամ թարգմանչի վրա ճնշում գործադրելու մեջ:

Սուբելիանիի ձերբակալությունը սպանված տղաներից մեկի հոր՝ Զազա Սարալիձեի պահանջներից մեկն էր:

Դատարանի որոշումից վրդովված, որն այդպես էլ չէր հայտնաբերել իր որդուն սպանողին, Սարալիձեն Թբիլիսիում 5 օր բազմահազարանոց հանրահավաքներ է անցկացրել:

Նա Սուբելիանիին մեղադրել է հանցագործներին հովանավորելու մեջ, պահանջել նրան կալանավորել եւ իրավապահ համակարգը վերակազմավորել:

Ակցիաների ժամանակավոր դադարեցման մասին որոշումը Սարալիձեն ընդունել էր Կվիրիկաշվիլիի հետ հանդիպումից հետո: Վարչապետի նախաձեռնությամբ գործը փոխանցվել է ՆԳՆ՝ գերատեսչության ղեկավար Գերոգի Գախարիայի անձնական վերահսկողության ներքո: Սարալիձեն հայտարարել է, որ մինչեւ հունիսի 10-ը իշխանություններից կոնկրետ քայեր է սպասում՝ կապված գործի կրկնակի քննության հետ: