Մինչեւ 2012 թվականին «Բաշխիչ էլեկտրական ցանցերի» մասնավորեցումը, բոլորս հիշում ենք, թե ինչ քանակությամբ միջոցներ էին կորզվում: Այս մասին, այսօր՝ հունիսի 12-ին, Պետական գույքի մասնավորեցման 2017-2020 թվականների ծրագրի կատարման 2017 թվականի տարեկան հաշվետվությունը հաստատելու մասին հարցի քննարկման ժամանակ նշեց ԱԺ փոխնախագահ Միքայել Մելքումյանը:
Նրա խոսքով, այդ ժամանակ կարեւորագույն ցուցանիշներից մեկն էլ այն էր, որ էլցանցերի պետերը համարվում էին կիսաօլիգարխներ:
«Մասնավորեցման հիմնական առանձնահատկությունը այն եղավ, որ առանձին պորցաիներով չէին սեփականաշնորհվում, այլ միանգամից, 100 տոկոսով: Նաեւ մենք չենք կարողանում 50-60 հոգով բիզես ղեկավարել, պետք է լինի 1-2 սեփականատեր, իսկ սա կործանարար տարրերից մեկն էր, որովհետեւ 1-2-ը չեն կարող մեծ ռիսկեր վերցնել իրենց վրա»,-ասաց Մելքումյանը:
Նա նկատեց, որ ժամանակին առողջապահական հիմնարկները մասնավորեցրին՝ տալով աշխատավորական կոլեկտիվին. «Բնական է, որ այդ դեպքում տնօրենների հաշված օրերի ընթացքում աշխատակիցներից հավաքեցին եւ դարձան ողջ հիմնարկի սեփականատերը: Սա բերեց նրան, որ մեր առողջապահական համակարգն էլ մենատիրական ձեւով զարգացավ: Սեփականաշնորհման ինստիտուտը ստացավ մենատիրական բնույթ»:
Միքայել Մելքումյանը նշեց, որ շատ դեպքերում մասնավորեցված ընկերությունները դիտարկվում են ոչ թե որպես բիզնես, այլ որպես գույք. «Իսկ ի՞նչ է մնացել Հայաստանում վաճառելու, ու մի հատ էլ քննարկենք»:




























