Վերաքննիչ քրեական դատարանում հրապարակվում է Ժիրայր Սեֆիլյանի եւ մյուսների գործով որոշումը:
Նշենք, որ նախորդ նիստին մեղադրող Պետրոս Պետրոսյանը պահանջել էր Ժիրայր Սեֆիլյանի պատիժը մեղմացնել՝ դատապարտելով 7 տարվա ազատազրկման: Ամբաստանյալներից Գալուստ Գրիգորյանի համար մեղադրողը պահանջել էր 3 տարվա ազատազրկում, իսկ Գեւորգ Սաֆարյանի նկատմամբ սահմանված պատիժը՝ պայմանականորեն չկիրառել:
Հիշեցնենք, որ 2018թ.-ի մարտի 20-ին Ժիրայր Սեֆիլյանը դատապարտվել է 10 տարի 5 ամիս ժամկետով ազատազրկման՝ զանգվածային անկարգությունների կազմակերպման եւ զենքի կիրառմամբ շենքերի, կառույցների գրավման նախապատրաստման մեղադրանքով: Դատավոր Տաթեւիկ Գրիգորյանի հրապարակած դատավճռով Գեւորգ Սաֆարյանն էլ դատապարտվել է 4 տարվա ազատազրկման, դրան գումարվել է առաջին դատավճռի 2 տարի ժամկետը եւ վերջնական պատիժ սահմանվեց 5 տարի 6 ամիս ազատազրկումը: Գործով Ներսես Պողոսյանը դատապարտվել է 3 տարի 6 ամիս ժամկետով ազատազրկման, Գալուստ Գրիգորյանը՝ 3 տարի, Հրայր Թոփչյանը՝ 3 տարի, Սասունիկ Կիրակոսյանը՝ 3 տարի 6 ամիս, Հովհաննես Պետրոսյանը՝ 2 տարի ժամկետով ազատազրկման:





























