Ըստ ոստիկանության օպերատիվ հաղորդագրությունների ամփոփագրերի` հունիսի 12-ից 13-ը ՀՀ ոստիկանության տարբեր ստորաբաժանումների կողմից բացահայտվել է հանցագործության 32 դեպք։

Մասնավորապես՝ մարմնական վնասվածք հասցնելու 11, խարդախության 9, անձնական ունեցվածքի գողության 8, շորթման, խուլիգանության, կաշառակերության եւ պաշտոնեական լիազորությունների չարաշահման 1-ական դեպք։

Գրանցվել է զենք-զինամթերքի կամավոր հանձնման 2 դեպք։

Նախկինում կատարված հանցագործություններից բացահայտվել է կողոպուտի, խարդախության 2-ական ու մարմնական վնասվածք հասցնելու եւ անձնական ունեցվածքի գողության 1-ական դեպք:

Անցած 1 օրվա ընթացքում հանրապետությունում արձանագրվել է ճանապարհատրանսպորտային 13 պատահար, ինչի հետեւանքով 20 մարդ ստացել է տարբեր աստիճանի մարմնական վնասվածքներ: