Հունիսի 19-ին Ազգային ժողովի արտահերթ նիստ կգումարվի: Այս մասին տեղեկացնում է ԱԺ լրատվության եւ հանրության հետ կապերի վարչությունը:
Հաղորդագրության համաձայն՝ ԱԺ նախագահ Արա Բաբլոյանի որոշմամբ, Հայաստանի Սահմանադրության 100-րդ եւ «Ազգային ժողովի կանոնակարգ» սահմանադրական օրենքի 41-րդ հոդվածների համաձայն` Հայաստանի կառավարության նախաձեռնությամբ հունիսի 19-ին ժամը 11:00-ին կգումարվի ՀՀ Ազգային ժողովի արտահերթ նիստ՝ նախաձեռնողի սահմանած օրակարգով:





























