Ըստ ոստիկանության օպերատիվ հաղորդագրությունների ամփոփագրերի` հունիսի 22-ից 25-ը ՀՀ ոստիկանության տարբեր ստորաբաժանումների կողմից բացահայտվել է հանցագործության 104 դեպք։

Մասնավորապես՝ խարդախության 26, մարմնական վնասվածք հասցնելու եւ անձնական ունեցվածքի գողության 20-ական, յուրացման կամ վատնման 15, պաշտոնեական լիազորությունների չարաշահման 4, կողոպուտի, շորթման ու պաշտոնեական կեղծիքի կամ անփութության 3-ական, թմրամիջոցի հայտնաբերման եւ կաշառակերության 2-ական, գույքի դիտավորությամբ ոչնչացման, խուլիգանության, հարկերից խուսափելու, զենք-զինամթերքի առգրավման ու իշխանության ներկայացուցչի նկատմամբ բռնության 1-ական դեպք։

Գրանցվել է զենք-զինամթերքի կամավոր հանձնման 6 դեպք։

Նախկինում կատարված հանցագործություններից բացահայտվել է խարդախության 3, մարմնական վնասվածք հասցնելու 2, անձնական ունեցվածքի գողության եւ ավազակային հարձակման 1-ական դեպք:

Անցած 3 օրվա ընթացքում հանրապետությունում արձանագրվել է ճանապարհատրանսպորտային 27 պատահար, ինչի հետեւանքով 3 մարդ զոհվել է, 36-ը՝ ստացել տարբեր աստիճանի մարմնական վնասվածքներ: