Ուֆայում դատավոր Նաիլիա Իդիատովան նիստերի դահլիճում աղ է ցանել, իսկ իր սեղանի շուրջ աղից օղակ է գծել, հայտնում է ProUfu տեղական պորտալը: Նշվում է, դատավորը հրաժարվել է պարզաբանել, թե ինչու է նա դատական նիստի ընթացքում աղ ահրաժեշտ եղել:
Ըստ ականատես Ռամիլա Սաիտովայի՝ երբ ինքը փորձել է լուսանկարել ամբողջ դահլիճը դատավորի հետ միասին, իր վրա հարձակվել են, խլել հեռախոսը եւ կոտրել այն: «Դա դատական ոստիկանության պետն էր: Ընդ որում, նա բռնել էր իմ կուրծքը: Ես ցնցված էի», - ասել է Սաիտովան:
Ինչպես հաղորդում է «ՌԻԱ Նովոստի» գործակալությունը, Ուֆայի Լենինսկի շրջանի դատարանը խոստացել է պարզել, թե ինչ է տեղի ունեցել:
Միջադեպը տեղի է ունեցել Իգլինո գյուղի բնակիչների հայցի քննման ժամանակ, որոնք պահանջում էին չեղյալ հայտարարել «Կրոնոշպան» գործարանի նախագծային փաստաթղթերի պետական փորձաքննության դրական եզրակացությունները եւ ինժեներական հետազոտությունների արդյունքները:


Հասանելի է
русскийԹեմա
Տեղադրություն




























