Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինը տարբեր ոլորտների գործիչներին պետական պարգեւներ շնորհելիս Ռուսաստանը համեմատել է սիմֆոնիկ նվագախմբի հետ, որտեղ ամեն մեկը իր դերն ու գործունեության ուղղությունն ունի, իսկ ամեն ոլորտ տաղանդավոր, գեղեցիկ եւ անզուգական է «հնչում», փոխանցում է «ՌԻԱ Նովոստի»–ն։

Պուտինը չորեքշաբթի Կրեմլում պետական պարգեւներ է հանձնել գիտության, մշակույթի, առողջապահություն եւ գյուղատնտեսություն ոլորտի գործիչներին, մարզիկներին, տիեզերագնացներին։

«Սիրելի ընկերներ, ես կրկին սրտանց շնորհավորում եմ բոլոր պարգեւատրվածներին։ Այստեղ են ամենատարբեր մասնագիտությունների, տարբեր տարիքի մարդիկ, որոնք եկել են ՌԴ տարբեր շրջաններից։ Ես կարծում եմ՝ մենք ամբողջ երկիրը կարող ենք համեմատել սիմֆոնիկ նվագախմբի հետ։ Ամեն մեկն իր դերն ունի, գործունեության իր ուղղությունը, ամեն ոլորտ «հնչում» է տաղանդավոր, գեղեցիկ, անզուգական, հատկապես, եթե նրանք ունեն այնպիսի մենակատարներ, ինչպիսին դուք եք։ Շնորհավորում եմ»,–ասել է Պուտինը։