ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը կոչ է արել ԱՄՆ կոնգրեսին սատարել ազգային անվտանգության համար վտանգներ պարունակող ներդրումներից ԱՄՆ–ն պաշտպանելուն ուղղված օրինագիծը, հայտնում է Reuters–ն։ Նրա խոսքով, այդ օրենքը համապատասխանում է ԱՄՆ շահերին եւ բարենպաստ կազդի երկրում ներդրումային միջավայրի վրա։
Օրինագիծը, որը հայտնի է որպես Օտարերկրյա ներդրումների վտանգները վերլուծելու մասին օրենք, կոչված է թարմացնել 1975 թվականի օրենքը, որը ԱՄՆ օտարերկրյա ներդրումների հարցով կոմիտեին իրավունք է տալիս ԱՄՆ նախագահին առաջարկություն ներկայացնել արգելափակել այս կամ այն օտարերկրյա ներդրումները, եթե դրանք կարող են վնասել երկրի ազգային անվտանգությանը։
Փաստաթուղթը այն մշակողմերի կողմից դիտարկվում է որպես մեխանիզմ, որը թույլ կտա սահմանափակել Չինաստանի կողմից ներդրումները, որը ամերիկյան ընկերություններ ձեռք բերելով հասանելիություն է ստանում դրանց տեխնոլոգիաներին։ Այնուամենայնիվ, պաշտոնատար անձիք նշում են, որ նոր օրենքը ուղղված չէ որեւէ երկրի դեմ։ WSJ–ն նշում է, որ այս օրինագիծը երկպալատ աջակցություն ունի կոնգրեսում։


























