Ոչ մեկը առեւտրային պատերազմ չի ցանկանում: Այս մասին հայտարարել է Չինաստանի ԱԳՆ ներկայացուցիչ Լու Կանգը՝ նշելով, որ Պեկինը պատերազմ չի հրահրում: Նրա խոսքով՝ ԱՄՆ-ն տեղյակ է առեւտրային հարցերում Չինաստանի դիրքորոշմանը, փոխանցում է Reuters-ը:

Նշենք, որ հուլիսի 6-ից ԱՄՆ վարչակազմը կհայտարարի 34 մլրդ դոլարի չինական ապրանքների ներմուծման համար մաքսատուրք սահմանելու մասին: Ավելի վաղ ԱՄՆ-ն 100 մլրդ դոլարի ապրանքի համար նույնպիսի մաքսատուրքեր էր սահմանել: ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփն այս քայլը պատճառաբանում է Չինաստանի «անարդարացի» առեւտրային քաղաքականությամբ եւ ամերիկյան մտավոր սեփականության գողութամբ: Չինաստանը պատասխան մաքսատուրքեր է սահմանել ամերիկյան ապրանքների համար, եւ սպասվում է, որ լրացուցիչ մաքսատուրքերից հետո նույնկերպ կվարվի:

Չինաստանի կառավարությունը չի խոնարհվի ԱՄՆ-ի կողմից սպառնալիքի ու շանտաժի առջեւ