ԱՄՆ իշխանությունները ամերիկյան ընկերություններին 90 օր են հատկացրել, որպեսզի նրանք հայտ ներկայացնեն ներմուծվող ու իրենց գործունեության իրականացման համար անհրաժեշտ չինական ապրանքները հուլիսի 6-ին սահմանված մաքսատուրքերից ազատելու մասին։ Այս մասին ասվում է առեւտրային բանակցություններում ԱՄՆ ներկայացուցիչ Ռոբերտ Լայթհայզերի աշխատասենյակի տարածած հայտարարության մեջ։
Ըստ փաստաթղթի տեքստի՝ ընկերություններն ունեն «90 օր ժամանակ, որպեսզի խնդրեն իրենց անհրաժեշտ ապրանքները հանել մաքսատուրքերի ցանկից» ու այդ ժամկետն ավարտվելու է 2018-ի հոկտեմբերի 9-ին։ Բացի դրանից, ամերիկյան իշխանությունների կողմից հատատված բացառությունները վավերական են լինելու դրանց ուժի մեջ մտնելուց հետո մեկ տարի ։
«Յուրաքանչյուր հարցման համար որոշում կայացնելիս՝ ԱՄՆ ներկայացուցչի աշխատակազմը բանակցություններում կարող է դիտարկել այն հարցը՝ արդյոք տվյալ արտադրանքը հասանելի է Չինաստանի սահմաններից դուրս, արդյոք լրացուցիչ մաքստուրքերը լուրջ տնտեսական վնաս կհասցնեն հարցումը ներկայացրած անձի կամ ԱՄՆ շահերին, ու արդյոք տվյալ արտադրանքը ռազմավարական տեսակետից կարևոր նշանակություն ունի, թե այն կապակցված է Չինաստանի արդյունաբերական զարգացման այնպիսի ծրագրերի հետ, ինչպիսիք են «Պատրաստված է Չինաստանում- 2025»,- նշված է փաստաթղթում։




























