Թաիլանդի քարանձավում իրենց մարզչի հետ արգելափակված 12 աշակերտները ազգականներին նամակներ են գրել, հայտնում է The Guardian-ը:

Տայացի սուզորդները ծնողներին են հասցրել պատանի ֆուտբոլիստների նամակները, որոնք դեռեւս չեն կարողանում քարանձավից դուրս գալ, քանի որ ջրհեղեղի պատճառով անցուղիները ծածկվել են ջրով, իսկ երեխաները նման տարածություն լողալ անկարող են:

Իրենց նամակներում երեխաներն ասել են, որ ցանկանում են շուտ դուրս գալ, սակայն իրենք ուժեղ են, այնպես որ՝ իրենց համար անհանգստանալու կարիք չկա: Շատերը ծնողներին խնդրում են իրենց վերադարձի պատվին պատրաստել սիրած կերակուրը:

Երեխաներից մեկը խնդրում է իրեն ռեստորան տանել, որտեղ մատուցում են սիրելի տապակած հավ, մյուսը խոստանում է արագ տուն վերադառնալ, որ ծնողներին օգնի խանութում:

25-ամյա մարզիչը, որը աշակերտների հետ մարզումից հետո ուղեւորվել է քարանձավ, երեխաների ծնողներից ներողություն է խնդրել:

«Ծնողներին. բոլոր երեխաները նորմալ են: Խոստանում են նրանց մասին հոգ տանել: Շնորհակալություն աջակցության համար եւ ծնողներին խնդրում եմ ինձ ներել»,- գրել է նա: