Հունաստանի ոստիկանությունը Աթենքից արեւելք գտնվող բնակավայրերից մեկում, որը սաստիկ տուժել է անտառային հրդեհների հետեւանքով, դիակապտության կասկածանքով 4 մարդու է ձերբակալել, հայտնում է «Sputnik Հունաստանը»:

Պարբերականի տեղեկություններով՝ 22-26 տարեկան 4 մարդու ձերբակալել են Նեոս Վուտզաս բնակավայրում այն բանից հետո, երբ մտել են հրդեհների պատճառով տարհանվածների տներ:

Հիշեցնենք, որ երկուշաբթի Հունաստանում տեղի են ունեցել մի քանի հրդեհներ, որոնց զոհ է գնացել 70 մարդ, Ատտիկայում արտակարգ դրություն է հայտարարվել: Երկրի վարչապետ Ալեքսիս Ցիպրասը երկրում եռօրյա սուգ է հայտարարել ի հիշատակ զոհերի, Հունաստանի դատախազությունը սկսել է հրդեհների պատճառների հետաքննություն, իսկ երկրի զինվորականները պատրաստվում են մասնակցել կրակի մարմանը, որն ընդգրկել է Արեւելյան Ատտիկան: