ՀՀ կառավարության որոշմամբ, ՀՀ պետական վերահսկողական ծառայության բնականոն գործունեությունն ապահովելու նպատակով ՀՀ կառավա¬րության պահուստային ֆոնդի հաշվին այդ կառույցին հատկացվեց 239,228.5 հազար դրամ, այդ թվում ինն ամսում՝ 133,615.3 հազար դրամ:
Մասնավորապես աշխատողների աշխատավարձերի եւ հավելավճարների համար առաջիկա 9 ամիսների համար նախատեսվում է 85 898,3 հազար դրամ, տարեկան՝ 171 796,6 հազար, գրասենյակային նյութերի եւ հագուստի համար 9 ամսվա կտրվածքով՝ 1 257,3 հազար, տարեկան՝ 2 514,6 հազար դրամ: Մեքենաների ու սարքավորումների համար՝ 23 712,1 հազար դրամ:
Հիշեցնենք, որ ՀՀ պետական վերահսկողական ծառայությունը ղեկավարում է Դավիթ Սանասարյանը: Վերջերս նա նշեց, որ կառույցը նոր է ձեւավորվում, դրա համար դեռ նոր սկսում են ուսումնասիրություններ անցկացնել տարբեր գերատեսչություններում:





























