Մեխիկոյի գլխավոր դատախազությունը վարում է Մեքսիկայի մայրաքաղաքում Թուրքիայի դեսպանատան քատուղարի անհետացման հանգամանքների հետաքննություն, փոխանցում է «ՌԻԱ Նովոստի»-ն:
«Սկսվել է հատուկ հետաքննություն՝ կապված ազգությամբ թուրք 29 տարեկան կնոջ կորելու կամ անհայտ բացակայության մասին հանցագործության հայտարարության հետ, նրա գտնվելու վայրը հայտնի չէ հուլիսի 2-ից»,- նշված է գերատեսչության հայտարարության մեջ:
Կորելու փաստի մասին հայտնի է դարձել չորեքշաբթի, երբ Թուրքիայի դեսպանատան խորհրդականը այդ մասին հայտնել է դատախազությանը: Կորած կինը հյուպատոսության երկրորդ քարտուղարն է, նշում է Milenio պորտալը: Դեսպանատան աշխատակիցների տեղեկություններով՝ կորած կինը հուլիսի 2-16-ը կապի մեջ է եղել բացառապես էլեկտրոնային փոստով՝ գործընկերներին տեղեկացնելով, որ հիվանդացել է եւ հիվանդանոցներ է հաճախում:
Արդյունքում՝ դեսպանատան աշխատակիցները սկսել են անհանգստանալ, հուլիսի 17-ին եկել են դիվանագետի տուն եւ այնտեղ գրություն են թողել: Պատասխան չի ստացվել, եւ միայն հուլիսի 23-ին նրա էլեկտրոնային փոստից դատարկ նամակ է ստացվել, որից հետո դեսպանատունը դիմել է իրավապահ մարմիններին:




























