Ռուսաստանի ժողովրդական արտիստ Ֆիլիպ Կիրկորովը խոստովանել է, որ խելահեղորեն սիրում է Ադրբեջանը, սակայն ժամանակ կար, որ իրեն թույլ չէին տալիս երկիր մեկնել Ռուսաստանում Ադրբեջանի ներկայիս դեսպան Փոլադ Բյուլբյուլօղլիի պատճառով, հայտնում է «Sputnik Ազերբայջանը»:

Երգչի խոսքով՝ Փոլադ Բյուլբյուլօղլին Ադրբեջանում միակ մարդն էր, որը հնարավոր ամեն ինչ արել է, որ երգիչը երկար ժամանակ չկարողանա Բաքու այցելել: