Երեւանի Մոլդովական փողոցի բնակիչ 27-ամյա Սամվել Մինասյանն իր անձնական օգտագործման «ՎԱԶ 21099» մակնիշի 22 SO 323 համարանիշի ավտոմեքենայով հունվարի 29-ին գիշերը ժամը 01։ 40-ի սահմաններում, ընդարվել է Սաֆարյան 1/27 հասցեում գործող «Դուստր Թերեզա» ՍՊԸ-ի խանութի պատին։

Ինչպես NEWS.am-ին հայտնեց ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը, վթարի հետեւանքով Ս.Մինասյանը ստացել է մարմնական վնասվածքներ եւ տեղափոխվել Սուրբ Գրիգոր Լուսավորիչ բժշկական կենտրոն։

Ոստիկանության քննչական գլխավոր վարչության Երեւանի քննչական վարչության ճանատրանսպորտային հանցագործությունների քննության բաժնում նյութեր են նախապատրաստվում:

 

 

 

 

 

 

 

Լուսանկարները՝ Գագիկ Շամշյանի