Ասիական զարգացման բանկը հայտարարություն է տարածել կապված Հյուսիս-Հարավ ճանապարհային միջանցքի շինարարության վերաբերյալ:
Հայտարարությունում ասվում է.
« Հյուսիս-Հարավ ճանապարհային միջանցքի շինարարության վերաբերյալ մամուլում տեղ գտած վերջին հրապարակումներին ի պատասխան Ասիական զարգացման բանկը ցանկանում է պարզաբանել հետեւյալը.
Որպես Հյուսիս-Հարավ ճանապարհային միջանցքի ծրագրերը ֆինանսավորող՝ ՀՀ կառավարության գործընկեր ԱԶԲ-ը մշտադիտարկում է ծրագրի իրականացման ընթացքը եւ խորհուրդներ է տալիս Բանկի ուղեցույցների համաձայն:
Ենթակառուցվածքների, այդ թվում՝ Հյուսիս-Հարավ ճանապարհային միջանցքի ծրագրերի ֆինանսավորման իր բոլոր որոշումներում ԱԶԲ-ը չի պարտադրում շինարարության որեւէ կոնկրետ մեթոդաբանություն, սակայն միաժամանակ կոչ է անում իրականացնող կառույցներին հաստատված մեթոդաբանության շրջանակներում ապահովել որակյալ շինարարություն՝ ենթակառուցվածքների առավելագույն ամրությունն ապահովելու, երկարաժամկետ պահպանման ծախսերը նվազեցնելու եւ ենթակառուցվածքի պիտանելիության ժամկետը երկարաձգելու նպատակով:
Մենք վստահ ենք, որ այս մոտեցումն է կիրառվում Հյուսիս-Հարավ ճանապարհային միջանցքի ծրագրում եւ ակնկալում ենք ՀՀ կառավարության հետ շարունակական համագործակցություն՝ այս խիստ կարեւոր ենթակառուցվածքի շինարարությունն ավարտին հասցնելու համար»:
- «Հյուսիս-Հարավ»-ի Թալին-Լանջիկ հատվածում 1200 մ փռված բետոնը կքանդվի
- ՀՅԴ հայտարարությունը՝ Հյուսիս-հարավ ճանապարհային միջանցքի ներդրումային ծրագրի» թափանցիկության ապահովման մասին




























