Քենիլուորթ քաղաքի դպրոցների սուպերինտենդանտը սկանդալի կենտրոնում է հայտնվել, հաղորդում է USA.one-ը: Նրան մեղադրել են Holmdel High School-ի ֆուտբոլի դաշտը պարբերաբար ապականելու մեջ: Պարզ ասած, պաշտոնյան իր կարիքները հոգացել է դպրոցի տարածքում: Գործը դատարան է փոխանցվել, սակայն տղամարդն իր մեղքը չի ընդունում: Ավելին՝ պատրաստվում է պատասխան հայց ներկայացնել 1 մլն դոլար փոխհատուցմամբ այն վնասի համար, որը պատճառվել է իր համբավին:

Պատմությունը սկսվել է այս տարվա ապրիլին, երբ Holmdel High School-ում սկսեցին մարդու կղանքներ հայտնվել: Դրանք դպրոցի աշխատողներն աշխատանքի գալով ամեն առավոտ հայտնաբերում էին: Ի վերջո դպրոցի աշխատակազմը որոշել է պարզել, ով է կանգնած դրա հետեւում եւ օգնության համար դիմել է ոստիկանությանը: Հաջորդ առավոտ տղամարդը բռնվել է. 42-ամյա Թոմաս Տրամագլինին տաբատն իջեցված նստած էր, երբ նրան մոտեցան ոստիկանները: Տղամարդուն մեղադրել են անվայել պահվածքի եւ հասարակական վայրի աղտոտման համար: Խայտառակված պաշտոնյային վճարովի արձակուրդ են ուղարկել եւ նա որոշել է այդ ընթացքում դատարանում ապացուցել, որ մեղավոր չէ: