Սյուդադ Խուարես քաղաքում՝ Մեքսիկայի հյուսիսում, սպանված ութ տղամարդ ու երեք կին են հայտնաբերվել  հայտնում է ՌԲԿ-ն։ Մարմինների վրա հայտնաբերվել են կտտանքների հետքեր։ Նրանցից մի քանիսի ձեռքերն ու ոտքերը կապած էին։ 

Իշխանությունները նշում են, որ տեղի ունեցածը կարող է առնչություն ունենալ երկու հանցավոր խմբավորումների միջև հակամարտությանը։ Պարբերականը նշում է, որ մարմինները հայտնաբերվել են Los Aztecas հանցախմբի առաջնորդներից մեկի մահից մեկ օր անց, նա սպանվել էր մեկ այլ ՝ La Linea հանցախմբի անդամների հետ պարզաբանումների հետևանքով։ 

Սյուդադ Խուարեսը համարվում է Մեքսիկայի ամենադաժան քաղաքներից մեկը, որը համեմատում են ռազմական գոտու հետ։ Վերջին տարիներին քաղաքում հանցավորության մակարդակը նվազել է, բայցևայնպես այն  համարվում է վտանգավոր ՝ թմրաթրաֆիկի ու կազմակերպված հանցավորության պատճառով։