Շոգի պատճառով Ռեյն գետի շվեյցարական հատվածում հազարավոր ձկներ են սատկել: Շվեյցարական իշխանությունները հաղորդել են, որ գետից մեկ տոննա ձուկ են հանել եւ փորձել արտակարգ միջոցներ ձեռնարկել՝ մյուսներին փրկելու համար, հաղորդում է BBC-ն:
Բարձր ջերմաստիճանը նվազեցրել է ջրում թթվածնի մակարդակը: Եվրոպայում շարունակվում են բարձր ջերմային ալիքները, որոնք նաեւ անտառային հրդեհների պատճառ են դարձլ:
Ռեյնի շվեյցարական հատվածում ջերմաստիճանը հասել է ավելի քան +25 աստիճանի եւ ջրի մակարդակի անկման հետ մեկտեղ հանգեցնել ձկների մահվան: Շվեյցարական երեք կանտոններում գետի երկայնքով սառը ջրային ավազաններ են ստեղծել, որտեղ ձկները կկարողանան որոշակի սառը միջավայր գտնել:




























