Հայաստանի ֆինանսների նախարարությունում տեղի ունեցած աուդիտորների որակավորման հերթական քննության հրավիրված 16 դիմորդներից քննությանը մասնակցել է 9-ը դիմորդ, որոնցից 5-ին շնորհվել է որակավորված աուդիտորի վկայական:

Ֆինանսների նախարարությունից NEWS.am-ին հայտնում են, որ Աուդիտորների որակավորման հանձնաժողովի նիստում որոշում է կայացվել աուդիտորի որակավորման վկայական տրամադրել նաեւ օտարերկրյա պետությունների համապատասխան կառույցների կողմից Հաշվապահների միջազգային դաշնության կրթական ստանդարտներին համապատասխան կազմված ծրագրերով անցկացված քննությունների արդյունքում որակավորված 1 դիմորդի:

Հայաստանում փետրվարի 2-ի դրությամբ ՀՀ ֆինանսների նախարարության կողմից տրված որակավորման վկայական  ունի թվով 174 աուդիտոր: