Նուարմուտյե կղզու Բարտբատրե լողափում 21-ամյա հանգստացողը ավազի մեջ փոս է փորել եւ չի կարողացել դուրս գալ, երբ փոսը ջրով է ծածկվել, փոխանցում է «ՌԻԱ Նովոստի»–ն։

Տեղի դատախազությունում հայտնել են, որ փոսը չափազանց խորն է եղել, որպեսզի վերջինս ինքնուրույն դրանից դուրս գար։ Երիտասարդի հարազատները փորձել են նրան դուրս հանել։

Դեպքի վայր ժամանած արտակարգ ծառայության ներկայացուցիչները չեն կարողացել փրկել զբոսաշրջիկին։