Ամերիկյան Պենսիլվանիա նահանգի Պանկսատոնի քաղաքում բնակվող հայտնի արջամուկ Ֆիլը ԱՄՆ-ի համար վաղ գարուն է կանխատեսել:

Ձմռան քնից հետո զարթնած արջամուկը չի տեսել իր ստվերը, ինչը, ըստ ավանդության, վկայում է գարնան մոտալուտ գալստյան մասին, գրում է Rosbalt-ը:

Արջամկան օրը ավանդական ժողովրդական տոն է ԱՄՆ-ում եւ Կանադայում, որը նշվում է փետրվարի 2-ին: Համարվում է, որ այդ օրը պետք է հետեւել արջամկանը, որը դուրս է գալիս իր բնից: Նրա վարքից էլ կարելի է գուշակություններ անել գարնան գալստյան մասին:

Ըստ հավատալիքների, եթե օրը ամպամած է եւ արջամուկը չի տեսնում իր ստվերը, նշանակում է` ձմեռը շուտով կավարտվի: Եթե օրն արեւոտ է, արջամուկը տեսնում է ստվերն ու կրկին թաքնվում բնում, եւս 6 ամիս ձմեռ կլինի: