Հայտնի Գաասբեկ ամրոցը, որը համարվում է Ֆլանդրիայի ամենառոմանտիկ ամրոցը, պահապանի թափուր աշխատատեղի մասին հայտարարություն է տեղադրել: Ընտրությունն անցած հավակնորդը կկարողանա ապրել հարուստ պատմությամբ հին շենքում:
Հսկիչը պատասխանատու կլինի ամրոցի պահպանման, տեխնիկական սպասարկման, տնտեսության վերաբերյալ հարցերի լուծման, գիշերային ժամերին տարածքների ստուգման համար: Աշխատանքային օրը ժամը 17:30-ից մինչեւ 8:30-ն է, հաղորդում է HLN-ը: Տրվում է երեքշաբաթյա արձակուրդ:
Պարտականություններից մեկը նաեւ ամրոցի այգում սիրամարգերին կերակրելն է: Աշխատավարձը շատ բարձր չէ, բայց փոխարենը հնարավոր է երեք սենյականոց «բնակարանում» ապրել:





























