Ֆաիդան հնագույն քաղաք է, որը գտնվում է Խաիլ քաղաքից՝ Սաուդյան Արաբիայի հյուսիսային նույնանուն նահանգի մայրաքաղաքից ոչ հեռու: Նա մտնում է հնագույն ուխտագնացության ուղու քաղաքների եռյակում Բասրայի եւ Կուֆայի հետ, հաղորդում է Arab News-ը:

Հնագետների խումբն այստեղ հայտնաբերել է հին ամրություններ, վաղ իսլամական ժամանակաշրջանի մզկիթ եւ ամրոցի արտաքին եւ ներքին պատերի միջեւ բազմաթիվ շենքեր: Հայտնաբերվել են նաեւ հորեր, որոնք միացված են եղել ստորգետնյա ջրանցույցների համակարգով: