Կանզասի համալսարանի նոր հետազոտությունը ցույց է տվել, թե որ տեսակներն են ավելի լավ գոյատեւում: Պարզվել է, որ էվոլյուցիայի ժամանակ հաղթում է  ծուլությունը. որքան ավելի պակաս շարժուն են որոշակի տեսակների օրգանիզմները, այնքան ավելի երկար նրանք կարող են ապրել, գրում է Americaru-ն:

Հետազոտության հեղինակները Ատլանտիկայում մի շարք անհետացած եւ ներկայումս ապրող մոլյուսկների մանրակրկիտ ուսումնասիրությունից հետո հայտնաբերել են, որ ոչ շարժուն տեսակները ունեն ավելի երկար գոյատեւման ժամանակաշրջան:

Թիմը գնահատել է վերջին 5 միլիոն տարիների ընթացքում գոյություն ունեցած ջրային մոլյուսկների ընդամենը 299 տեսակի ֆիզիոլոգիան եւ էվոլյուցիան: